Ջուդ Լոուի դուստրը ներկայացրել է պայուսակների նոր հավաքածու

Ջուդ Լոուի և Սեդի Ֆրոսթ դուստրը՝ Այրիսը, ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն գրավում է նորաձևության ոլորտը։ 2017թվականին նա դարձել է «Burberry»-ի կոսմետիկայի շարքի դեմքը և նկարահանվել Lacoste-ի, Miu Miu-ի եւ Calvin Klein Jeans-ի գովազդային արշավներում։

Իսկ այս սեզոնին Այրիսն առաջին անգամ պոդիում է բարձրացել Փարիզում նորաձևության շաբաթվա ընթացքում։ Ջուդ Լոուի դուստրը մասնակցել է Miu Miu-ի ցուցադրությանը։

Իսկ հիմա Այրիսը պայուսակների հավաքածու է թողարկել Mulberry-ի հետ համատեղ (բրիտանական ամենահայտնի ապրանքանիշերից մեկը)։
Հավաքածուում 4 մոդել է ներառված։