Մերկ` ձյունածածկ լեռներում. Դեմի Ռոուզի գայթակղիչ լուսանկարը

Մոդել Դեմի Ռոուզը, ում հաճախ են «բրիտանական Քարդաշյան» անվանում,  իր ինստագրամյան էջում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կիսամերկ կանգնած է ձյունոտ լեռներում:
«Ոչնչի մասին չմտահոգվելու նուրբ արվեստը»,- իր գայթակղիչ լուսանկարը մակագրել է Դեմի Ռոուզը:

Սակայն երկրպագուները չեն կարողացել կիսել անհոգության զգացումը։
Շատերը հետաքրքրվել են՝ ինչպես է նրա առողջությունն այդ էքսպերիմենտներից հետո և խորհուրդ տվել լեռներում ավելի շատ հագուստ կրել։

Ավելի վաղ Դեմի Ռոուզը հայտնել էր երկրպագուներին, որ իր առողջական վիճակն այդքան էլ լավ չի, և նա որոշ ժամանակով կդադարեցնի աշխատանքը:
Գեղեցկուհին մի քանի օր է ջերմում էր, իսկ դեղամիջոցները նրան ոչնչով չէին օգնում:
Երկրպագուները գեղեցկուհու լուսանկարների մեկնաբանություններում առողջություն էին մաղթել՝ հուսալով, որ նրա վատ ինքնազգացողության պատճառը կորոնավիրուսը չէ: