«Ինչո՞ւ ես այդպես վարվեցի…». Սարգիս Գրիգորյանը` իր կյանքում պատահած տհաճ միջադեպի մասին

Սարգիս Գրիգորյանն իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է հետաքրքիր պատմությամբ:
Դերասանը խոսել է օրեր առաջ իր կյանքում կատարված ոչ այդքան հաճելի միջադեպի մասին. «Մի քանի օր առաջ ինձ մոտեցավ մի կին ու ասաց, որ ես անտաղանդ դերասան եմ, որ իմ կյանքը ցուցամոլություն է, որ իմ աչքերից երևում է, որ տեսակով ես նախանձ, մեծամիտ ու գոռոզ անձնավորություն եմ…

Անկեղծ ասեմ դժվար էր սեփական անձի մասին նման «կոմպլիմենտ» լսել, սակայն ես սիրալիր տիկնոջը շնորհակալություն հայտնեցի ու խոստացա, որ նկատի կունենամ քննադատությունները…
Ինչու՞ ես այդպես վարվեցի…

Շատ պարզ, որովհետև այդ տիկնոջ խոստովանությունը շատ նոռմալ է.
ԱՆՀՆԱՐ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԸ, ՍԻՐՎԱԾ ու ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼԻՆԵԼ…
Յուրաքանչյուրս ունի սեփական կարծիք, այս կամ այլ երևույթների նկատմամբ ու դա շատ նոռմալ է, իսկ աննորմալը դրա ճիշտ հակառակն է…

Այլակարծությունը, ճաշակների բախումն ու առողջ քննադատությունն են ստեղծում էվոլյուցիա, առաջընթաց, մարդուն կրթում ու դաստիարակում՝ հակառակ դեպքում լճացումն անխուսափելի է…»: