Կիանու Րիվզի սիրելին ծաղրել է Քիմ Քարդաշյանին

Պարզվում է, որ հայտնի դերասան Կիանու Րիվզը վաղուց է հարաբերությունների մեջ նկարիչուհի Ալեքսանդրա Գրանտի հետ: Հոլիվուդյան հայտնի դերասանի հետ կապը հանրաճանաչություն բերեց կնոջը, բայց բացասական իմաստով: Րիվզի սիրելիին քննադատում էին իր արտաքին տեսքի համար, քանզի այն չի համապատասխանում գեղեցկության ընդունված չափանիշներին:

Ինքը՝ Ալեքսանդրան վստահեցնում է, որ երբեք չի բարդույթավորվել իր մոխրագույն մազերի կամ կնճիռների պատճառով: Նա իր սեփական մարմնում իրեն ներդաշնակ է զգում, ուստի մտադրություն չունի թաքցնել տարիքային փոփոխությունները: «Ես ունեմ մոխրագույն մազեր և 1 մետր 84 սանտիմետր հասակ: Եթե ​​ես ցանկություն ունենայի նմանվել Քիմ Քարդաշյանին, ապա ես ստիպված կլինեի դիմել վիրահատության և կարճացնել ոտքերս» – ասել է Ալեքսանդրան: