Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով վարչապետի գրասենյակին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրյուդոյի կինն առայժմ մեկուսացված կմնա: Նա իրեն լավ է զգում, ձեռնարկում է առաջարկվող բոլոր նախազգուշական միջոցները, և նրա ախտանիշները շարունակում են զգացնել չտալ: BBC-ի տեղեկացմամբ՝ Ջասթին Թրյուդոն ևս ինքնամեկուսացման մեջ է: Նա որևէ նախանշան չունի, սակայն դեռ 14 օր մեկուսացված կմնա: Կանադայի վարչապետն առայժմ չի ծրագրում կորոնավիրուսի թեստ անցնել: «Վարչապետը կշարունակի լիովին ստանձնել իր պարտականությունները և այսօր հանդես կգա կանադացիներին ուղղված կոչով»,- նշված է Թրյուդոյի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Կանադայում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 103 հաստատված դեպք: