Տաթևիկ Ադումյանը եթեր է վերադառնում

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով երկար ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին, վերջապես հանդես կգա նոր նախագծում, որտեղ նրան բաժին է հասել գլխավոր դերերից մեկը:
Շուտով երկրպագուները դերասանուհուն կտեսնեն «Խաբկանք հեռուստանովելում», որտեղ նա կմարնավորի գլխավոր հերոսուհու` Էրիկայի կերպարը:

«Արդեն կարող եմ Ձեզ հետ կիսվել այն նախագծով, որը երեք տարվա դադարից հետո ինձ կվերադարձնի Ձեր էկրաններին: Այս տարիների ընթացքում մի շարք տարբեր նախագծերից ստացել եմ թե՛ լավ, թե՛ հրաշալի առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով «սիրտս չի կպել»։

USArmenia հեռուստաալիքից այս առաջարկը ստացա նախորդ տարվա հունիսին։ Օրեր անց, երբ ես և նախագծի սցենարիստ Անուշիկ Պետրոսյանը խոսեցինք մինչև լույս, անգամ կասկած չմնաց, որ ես կմարմնավորեմ գլխավոր հերոսուհի Էրիկային»,-գրել է նա:

Դերասանուհին հավելել է նաև, որ անհամբերությամբ սպասում է նկարահանումներին և համոզված է, որ վերջնական արդյունքը դուր կգա բոլորին: