Ամերիկյան Disney ընկերության «Մուլան» ֆիլմի պրեմիերան հետձագվել է կորոնավիրուսի պատճառով, հայտնել է կինոնկարի ռեժիսոր Նիկի Կարոն Ինստագրան սոցիալական կայքի իր էջում:
Նախատեսվում էր, որ ֆիլմը պետք է հանրությանը ներկայացվեր մարտի 27-ին. կորոնավիրուսի և «անընդհատ փոփոխվող հանգամանքների» պատճառով պրեմիերան հետաձգվել է անհայտ ժամկետով:
«Սրտով մենք նրանց հետ ենք, որոնց մոտ վիրուս է հայտնաբերվել և հույս ունենք, որ Մուլանի մարտական ոգին կաջակցի և կոգեշնչի բոլոր նրանց, ովքեր պահպանում են մեր անվտանգությունը»,- գրել է Կարոն:
«Մուլան» ֆիլմը ստեղծվել է 1998 թվականին Disney կինոստուդիայի կողմից ստեղծված համանուն մուլտֆիլմի մոտիվներով: