Ասոլն ու ռեփեր ST-ն ծնողներ են դարձել

Ռեփեր ST-ին և Ասոլը ծնողներ են դարձել 33-ամյա հաղորդավարուհի Ասոլն իր ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի նորությամբ. նա և 31-ամյա ամուսինը` ռեփեր ST-ին, ծնողներ են դարձել:

Ասոլը երկրպագուների հետ է կիսվել փոքրիկ դստեր հետ առաջին լուսանկարով:
«Սերն այսպիսի տեսք ունի»,- լուսանկարին կից նշել է աստղը:
Զույգի երկրպագուները շտապել են շնորհավորել նորաթուխ ծնողներին` մաղթելով փոքրիկին առողջություն:

Ռեփեր ST-ին նույնպես լուսանկար է հրապարակել փոքրիկի հետ:
«Բարև աղջիկս: Մենք մայրիկի հետ քեզ շատ էինք սպասում»,- ջերմ լուսանկարը մակագրել է ռեփերը: