Իրականում ու՞մ է նման Տիմատիի որդին

Անաստասիա Րեշետովան և Տիմատին (Տիմուր Յունուսով) հաճախ են իրենց հետևորդներին ուրախացնում դրական և ընտանեկան կադրերով՝ կիսվելով 4 ամսական Ռատմիրի լուսանկարներով և տեսանյութերով: 24-ամյա Անաստասիա Ռեշետովան հերթական անգամ կիսվել է իր և ռեփերի որդու լուսանկարով:

Անաստասիան հետևորդներին խնդրել է, որպեսզի նրանք որոշեն, թե ում է իրենց որդին ավելի նման՝ մայրիկին, թե՞ հայրիկին: Քվեարկությունը մոդելն անցկացնում էր իր Ինստագրամի Սթորի բաժնում, բայց նրա այլ լուսանկարների տակ նույնպես շատ են մեկնաբանությունները երեխայի մասին: Երկրպագուները գրում են. «Տիմատիի փոքրիկ կրկնօրինակն է», «Նա լավագույն գծերն է ձեզնից ժառանգել», «Ես մայրիկի գեներն եմ նկատում», «Տիմատիի հայացքն է»: