Փայլուն շուրթեր. գարնան նոր թրենդը

Շուրթերիի փայլը դիմահարդարների և բլոգերների շրջանում ամենասիրված հնաքներից մեկն է: Առաջին հերթին՝ այն գեղեցիկ է, և երկրորդը՝ այդ փայլով շուրթերը առաջին հայացքից դառնում են ավելի հյութեղ և ծավալուն:

Այս խայտաբղետ շուրթերի հեղինակը 20-ամյա ամերիկացի դիմահարդար Քլո Յանգն է: Աղջիկը չի հաճախել դիմահարդարման մասնագիտական դասընթացների, բայց ինքնուրույն ուսումնասիրել և կատարելագործել է իր դիմահարդարման տեխնիկան: Քլոեն ակտիվորեն զարգացնում է իր ինստագրամյան բլոգը և իր հետևորդների համար ստեղծում նոր ու հետաքրքիր դիմահարդարումների տարբերակներ (հիմնականում շուրթերի նկարներ):