«Պինոկիո»-ի նոր էկրանավորումը խոստանում է դառնալ բոլորի սիրելի ֆիլմերից մեկը

Մոտ 3 ամիս առաջ Իտալիայում լույս տեսած՝ իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեի «Պինոկիո» ֆիլմը մարտի 14-ից արդեն հայտնվելու է ռուսական կինոթատրոնների էկրաններին:

Սա Կառլո Կոլոդիի հեքիաթի նոր էկրանավորումն է փայտե տղայի մասին, որը երազում է մարդ դառնալու մասին: Աղքատ հյուսնի դերը, ով ստեղծում է Պինոկիոյին մարմնավորում է օսկարակիր Ռոբերտո Բենինին: Իտալիայում ֆիլմն արդեն դարձել է հիթ, թե՛ մեծերի, և թե՛ երեխաների համար: Հուսանք, որ ֆիլմը շուտով կցուցադրվի նաև հայկական կինոթատրոններում: