Եվգենի Պետրոսյանի կինը՝ լողազգեստով

Տատյանա Բրուխունովան երեկ դարձավ 31 տարեկան: Նա իր ծննդյան տարեդարձը նշել է ամուսնու` 74-ամյա Եվգենի Պետրոսյանի հետ: Զույգը չի վախեցել կորոնավիրուսից և մեկնել է Դուբայի արևը վայելելու և այնտեղից սկսել լուսանկարներ հրապարակել։

Ծննդյան օրվա առթիվ Տատյանան իր Ինսագրամում անկեղծ լուսանկար է հրապարակել: «Ես 31 տարեկան եմ, և ես երջանիկ եմ» – լուսանկարը մակագրել է Բրուխունովան: Նա նկարահանվել է սև լողազգեստով՝ ռուս դիզայներ Նատալյա Յակիմչիկի հավաքածուից: Լողազգեստի այս մոդելի արժեքը մոտավորապես 25 հազար ռուբլի է: