«Թոր. սեր և կայծակ»․ ո՞ւմ է բաժին ընկել չարագործի դերը

Քրիստիան Բեյլը, ում շատերը համարում են կոմիքսների պատմության լավագույն Բեթմենը, չարագործի դերում է հանդես գալու Տայկա Վայտիտիի «Թոր. սեր և կայծակ» ֆիլմում:
Վաղուց էր հայտնի դարձել, որ Վայթիթին և Բեյլը քննարկում են առաջիկա համագործակցությունը, և վերջապես այն բավական անսովոր կերպով հաստատվել է:
«Քրիստիանն է լինելու մեր չարագործը: Բոլորի համար էլ դժվար է այդ ամենին հավատալ: Համոզված եմ, որ լավ է ստացվելու»,-ասել է Վալկիրիայի դերակատար Թեսսա Թոմփսոնը:

Ավելի վաղ ամերիկացի դերասան Վին Դիզելը՝ «Comicbook» լրատվամիջոցի հետ հարցազրույցում, բացահայտել էր Marvel-ի «Թոր. սեր և կայծակ» ֆիլմի մանրամասները:
Նա հայտնել էր, որ Տայկա Վայտիտիի նոր ֆիլմում կհայտնվի հերոս «Գալակտիկայի պահապանները» ֆիլմից։

Իսկ Տայկա Վայտիտին պատմել էր, որ այդ նախագիծն ավելի «խելահեղ» ու «պայթեցնող» է լինելու:
«Միայն այս դեպքում է ինձ հետաքրքիր աշխատել ֆիլմում»,- ասել է «Ֆորսաժ» ֆիլմի հերոսը: