Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջ նախկին սիրեցյալի ծննդյան տոնը

Քիմ Քարդաշյանը շնորհավորել է կանադացի բասկետբլոիստ Թրիստան Թոմփսոնին՝ 29-ամյակի առթիվ։
Հեռուստաաստղը Թրիստանի հետ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է․ «Կարծում եմ, որ սա մեր համատեղ միակ նկարն է»։
Քիմը նաև հրապարակել է լուսանկար, որտեղ ինքը Քանյե Ուեսթի հետ երկրպագում է Թրիստանին նրա խաղերից մեկի ժամանակ։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բավականին լավ հարաբերություններ ունեն Քլոեի նախկին սիրեցյալի հետ։ Շաբաթներ առաջ պապարացիները նրանց լուսանկարել էին միասին ընթրելիս։
Ինսայդերի հավաստմամբ՝ Քլոեն ոչ միայն դեմ չէ, որ քույրը շփվի նախկին սիրեցյալի հետ, այլ նաև շատ ուրախ է։

Տրիստանի և Քլոեի բաժանումը մեծ սկանդալ էր, որի մասին խոսում էին բոլորը։
Տրիստանը գեղեցկուհի Քլոեին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու հետ։ Երկար ժամանկ Քլոեի և Տրիստանի հարաբերությունները լարված էին, սակայն Քլոեն  վերջերս որոշեց վերջ տալ ագրեսիային ու վեճերին՝ նախկին ամուսնու հետ հաստատելով ընկերական հարաբերություններ։