Ի՞նչ է որոշել անել Լեդի Գագան կորոնավիրուսից խուսափելու համար

Լեդի Գագան իր ինստագրամյան հետևոդրների հետ կիսվել է կարևոր նորությամբ․ ամերիկացի երգչուհին որոշել է ինքնամեկուսանալ կորոնավիրուսի պատճառով։
«Ամենաօգտակար բանը, որ մենք կարող ենք անել, ինքնամեկուսացումն է, այլ ոչ թե զվարճանալը 65 տարեկանից բարձր անձանց հետ և մեծ թվով մարդկանց ընկերակցությամբ»,-հայտարարել է նա:
Նա խոստովանել է, որ կցանկանար հանդիպել իր ծնողների և տատիկների հետ, բայց կարծում է, որ հիմա չարժե դա անել։

Ավելի վաղ Լեդի Գագան ուրախացրել էր իր երկրպագուներին՝ հայտնելով, որ շուտով կներկայացնի իր նոր գիրքը՝ «Բարության ալիք»-ը։
Գրքում ոգեշնչող, կարճ պատմություններ են, որոնք երիտասարդների իրական կյանքից են։ Գիրքը պատմությունների ժողովածու է մի գրողի մասին, ով վերջապես հասկացել է՝ ինչ է սերը, սիրո ուժը, դպրոցում երկար տարիներ հալածվելուց հետո։