Որտե՞ղ են անցկացնելու իրենց արձակուրդը Մեգանն ու արքայազն Հարրին

Հունվարի վերջին լրատվամիջոցները հայտնում էին, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին նախատեսում են իրենց ամառային հանգիստն անցկացնել Լոս Անջելեսում: Բայց պարզվում է, որ արքայազն Հարրին, Մեգան Մարքլը և նրանց որդին՝ Արչին, որը մայիսին կդառնա մեկ տարեկան, իրենց ամառային արձակուրդը կանցկացնեն Բալմորալ ամրոցում՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու շոտլանդական նստավայրում:

Ակնկալվում է, որ նրանց կմիանան արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, բայց Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ու իրենց երեխաների այցելության ճշգրիտ ամսաթիվը դեռևս նշանակված չէ: Այս մասին գրում է «Hello»-ն։