Ռուսական «НТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է «Поедем, поедим!» հաղորդման հերթական թողարկումը։ Հաղորդման հոբելյանական՝ 300-րդ թողարկման շրջանակներում հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել է ձմեռային Հայաստան։
Հեռուստատեսության աստղը ամբողջ երկրով շրջել է ուղղաթիռով, դարձել Տյարընդառաջ տոնի պատվավոր հյուրը, կոնյակով պանիր է փորձել ու Սոնա Շահգելդյանի հետ չուրչխելա է պատրաստել։
Ջոնը կատակերգու դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ ղափամա է պատրաստել և Հերմինե Ստեփանյանի հետ փորձել յուրահատուկ խմորեղեն։ Նա նաև շրջել է երկրով մեկ ու ծանոթացել Հայաստանի տեսարժան վայրերին։
«Ե՛վ հպարտ, և՛ համեստ, և՛ լուռ, և՛ ուրախ, մեծերին հարգող»,- ասել է հաղորդավարն ու խմել հայերի կենացը՝ մաղթելով բարեկեցություն Հայաստանին։