Լեդի Գագան հրաժարվել է հանդիպել ծնողների հետ

Համաճարակի մասին լուրերը շատերին են անհանգստացնում, այդ թվում և արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: Բացառություն չէ նաև Լեդի Գագան։ Երեկ երգչուհին հրապարակավ հայտարարեց իր՝ մեկուսանալու որոշման մասին: Այս մասին նա խոսեց Ինստագրամի իր անձնական էջում:

Հատկանշական է, որ Լեդի Գագան նույնիսկ հրաժարվել է հանդիպել ծնողների և տատիկի հետ: Դերասանուհին խոստովանել է, որ շատ կցանկանար տեսնել իր սիրելիներին: Այնուամենայնիվ, նա տեղյակ է, որ դա այժմ դա չարժե անել՝ վարակվելուց խուսափելու համար: