32-ամյա Հիլարի Դաֆը և Մետյու Կոման հանդիպում են 2016 թվականից, իսկ 2019 թվականին նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները։
Սակայն վերջերս համացանցում լուրեր են տարածվել, որ սիրահարների միջև սև կատու է անցել, ու նրանք պատրաստվում են ամուսնալուծվել։
Օրերս Հիլարին որոշել է մեկնաբանել այդ շշուկները․ «Խոսում են, որ ես և Մետյուն խնդիրներ ունենք։ Ճիշտ է, Մետյուն դեռ ինձ ոչինչ չի ասել դրա վերաբերյալ»,- կատակել է Հիլարին։
Հիմա Հիլարի Դաֆն ամուսնու և երկու երեխաների հետ մեկուսացել է կորոնավիրուսի պատճառով։ Նրանք միասին հետաքրքիր ժամանակ են անցկացնում․ զբաղվում են համակարգչային խաղերով, միասին զվարճալի լուսանկարներ են հրապարակում։
«Սարսափելի ժամանակներ են եկել։ Մենք բոլորս պետք է լինենք խելացի ու պահպանենք հանգստություն»,-հայտարարել է Հիլարին ու խորհուրդ է տվել բոլորին հետևել անվտանգության կանոններին։
Հիշեցնենք, որ Հիլարիի և Մետյույի դուստրը 1 տարեկան է։ Երգչուհին ունի նաև որդի, ում հայրը նրա առաջին ամուսինն է՝ Մայքլ Կոմրին։