«Universal Music Group»-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

«Universal Music Group»-ի նախագահ և գործադիր տնօրեն Լյուսիեն Գրեյնջի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նա հոսպիտալացվել է: Այս մասին գրել է «Variety»-ն։ Հրապարակման համաձայն, Գրեյնջի հիվանդության մասին հաղորդագրությունը իսկական տհաճ անակնկալ էր երեկույթի հյուրերի համար, որանք հարվիրված են եղել նրա ծննդյան 60-ամյակի երեկույթին, որը տեղի է ունեցել փետրվարի 29-ին, Փալմ Սպրինգսում։ Այժմ այդ օրվան ներկա գտնված բոլոր հյուրերը խուճապահար գնում են պարրզելու, թե արդյո՞ք իրենք էլ են վարակվել կորոնավիրուսով։