Հայ հայտնիները՝ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսն ակտիվ տարածվում է  ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև Հայաստանում՝ խուճապ ու անհանգստություն առաջացնելով մարդկանց մոտ։ Այսօր փողոցում դժվար է տեսնել առանց դիմակների ու ձեռնոցների շրջող մարդկանց։ Բժիշկները հորդորւմ են պահպանել հիգիենայի կանոնները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Նրանց են միացել նաև հայ հայտնիները, ովքեր հաճախ են իրենց հրապարակումներում անդրադառնում այս իրավիճակին։
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անդրադարձել է ստեղծված իրավիճակին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է որդու հետ։
«Ճիշտ է՝ բոլորս անհանգստացած ենք, և բոլորիս առօրյան մի տեսակ փոխվել է, բայց երբ ամբողջ օրը տեսնում ես, գրկում, խաղում ու ծիծաղում ես սիրելի ընտանիքի անդամների հետ, այդ ժամանակ հասկանում ես, որ մի գուցե սա էլ էր պետք հասկանալու և գնահատելու այն, ինչ ունենք, գնահատելու այն թանկ ժամանակը, որ անցկացնում ենք մեր ընտանիքի անդամների հետ»,- գրել է նա։

Ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Իննա Խոջամիրյանը կրում է դիմակ և ձեռնոցներ։
«Պաշտպանեք ինքներդ ձեզ ու ձեր ընտանիքը»,- գրել է Իննան և մեկնաբանություններում օգտագործել «COVID-19» հեշթեգը:

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհի Հասմիկ Խոջյանը մեքենայի մեջ է, կրում է դիմակ։ Հրապարակմանը կից նա դիմել է իր հետևորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «Վախենու՞մ եք, կրու՞մ եք դիմակներ։ Խնդրում եմ զգույշ եղեք եւ պահպանեք մինիմալ հիգենիայի կանոնները»։

Ինստագրամյան էջում դերասան Սարգիս Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որում խոսել է առողջ ապրելակերպի մասին և հրապարակմանը կից գրել․ «Ես անկեղծ որոշել էի էլ երբեք չանդրադառնալ կորոնավիրուսի թեմային, բայց ստիպված եմ, քանի որ նախորդ գրառմանս մեջ մարդկանց մի զանգված առողջ ապրելակերպը կապում է փողի հետ՝ կա դրա մեջ ճշմարտության նշույլ, բայց հավատացեք, որ այն չնչին է։

Իմ կարճ խելքով ես գիտեմ, որ բոլոր վիրուսներն ի հայտ են գալիս թույլ իմունային համակարգի շնորհիվ…Ուրեմն ի՞նչ պետք է անել բարձրացնելու համար իմունիտետը՝ հնարավորինս առողջ ապրել…

Ես չեմ պնդում ու դրա իրավունքը չունեմ ասելու, որ դա բուժումն է՝ ոչ, բայց հաստատ սարսափելուց, թաքնվելուց, խեղճանալուց առավել արդյունավետ է…

Ես նույնիսկ համոզված եմ, որ աշխարհում շատերի մոտ հասարակ մրսածության նման էս վիրուսը եկել անցել ու գնացելա՝ միայն այն պատճառով, որ մարդիկ ունեցել են բարձր իմունիտետ…

Ես նախընտրում եմ առողջ հարձակվել, այլ ոչ թե վախից թաքնվել՝ ի դեպ քիչ լսեք լուրեր՝ իմ փորձից եմ ասում, դա շատ արագ իր դրական արդյունքը կտա։ Լավ օր բոլորիս

Հ.Գ. Մտածել է պետք»։