Ամբողջովին մերկ Լեդի Գագան զարդարել է Paper ամսագրի շապիկը

33-ամյա երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան ապրիլի 10-ին ներկայացնելու է իր նոր ալբոմը՝ «Chromatica»-ն, ինչի մասին նա պատմել է Paper ամսագրի հետ հարցազրույցում։ Նոր ֆոտոշարքում աստղը հանդես է եկել ռոբոտի դերում։ Երգչուհու լուսանկարների մշակմամբ զբաղվել է բելգիացի նկարիչ Ֆրեդերիկ Գեյմանը։ «Ես համաձայն եմ մերկանալ՝ չնայած այս սենյակում կան շատ ներկաներ։ Կարծում եմ մենք զբաղվում ենք արվեստով, ոչ թե պորնոգրաֆիայով»,- ասել է Լեդի Գագան։

Իր հաջորդ լուսանկարում Լեդի Գագան ներկայացել է Balenciaga ապրանքանիշի գարնանային գեղեցիկ լուքով։ Լեդի Գագան հարցազրույցի ընթացքում նաև խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ստեղծագործել պրոդյուսեր BloodPop-ը, ում խորհրդով նա իր ողջ ցավն ու տխրությունն արտահայտել է երաժշտությամբ։ Ավելի վաղ Գագան խոստովանել էր, որ իրեն բռնաբարել են 19 տարեկանում, ինչի հետևանքով նա այցելում էր հոգեբույժների։
«Ես հոգեբույժ ունեի։ Իմ բժիշկներն ինձ օգնեցին անցնել այդ ամենի միջով։ 2017 թվականին ինձ մոտ ախտորոշեցին ֆիբրոմիագլիա, ինչը մարմնի ցավ է՝ առաջացած սթրեսի ու բացասական էմոցիաների հետևանքով»,- պատմում է Գագան։

Երգչուոհւ պնդմամբ՝ նա սովորում է ընդունել ինքն իրեն ու ապրել իր խանգարումներով, որոնք միշտ չէ, որ թույլ են տալիս ունենալ լավ ինքնազգացողություն։
«Դուք կարող եք լսել ցավ իմ գլում ու իմ տեքստերում»,- ասում է նա։