Ռոբի Ուիլյամսին արգելել են մոտենալ կնոջն ու չորս երեխաներին (տեսանյութ)

46-ամյա Ռոբի Ուիլյամսը ժամեր առաջ Ավստրալիայից Լոս Անջելես է վերադարձել. երաժիշտը կարանտինի մեջ է գտնվում։ Իրավիճակը բարդացնում է այն, որ առանձնատանը գտնվում են նաև նրա 40-ամյա կինը՝ Այդա Ֆիլդը և չորս երեխաները։
Ռոբի Ուիլյամսի կինը ցույց է տվել՝ ինչ ելք են իրենք գտել բարդ իրավիճակից։ Երգիչը որոշել է հարազատներից հեռավորություն պահպանել։ Աիդան տեսանյութի միջոցով ցույց է տվել հետևորդներին, ինչպես է շփվում ամուսնու հետ, ով  կանգնած է առանձանատան պատուհանների տակ։

Աիդան, պատշգամբում կանգնած, ծիծաղում է՝ ամուսնուն ու իրեն համեմատելով Ռոմեոյի և Ջուլիետի հետ։ Ինչպես և շեքսիպիրյան հերոսներին, այնպես էլ աստղային սիրահարներին չի կարելի միասին լինել, համեյան դեպս, որոշակի ժամկետով։
«Ռոմեո, որտե՞ղ ես»,- կատակելով հարցնում է Աիդան։ Ի պատասպան Ռոբին ասում է. «Այստեղ՝ ներքևում»։

Պարզվում է՝ ամուսինների ռոմանտիկ շփմանը հարևան սենյակից հետևում է նրանց 7-ամյա դուստրը՝ Թեոդորան։ Ռոբին դստերն արգելում է պատշգամբ դուրս գալ՝ անհանգստանալով նրա առողջության համար։
Հետևորդներին հիացրել է տեսանյութը։ Նրանք զույգին գովել են խնդրին պատասխանատու վերաբերմունքի համար և շնորհակալություն հայտնել դրական տրամադրվածության համար։
Հիշեցնենք, որ հայտնի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը Վալենտինի օրը հայր է դարձել 4-րդ անգամ։