Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին 1 միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար

43-ամյա Ռայան Ռեյնոլդսն ու 32-ամյա Բլեյք Լայվլին զբաղվում են բարեգործությամբ։
Օրեր առաջ նրանք 1 միլիոն դոլար են փոխանցել Feeding America և Food Banks Canada ոչ կոմերցիոն կազմակերպություններին, որոնք ապահովում են միլիոնավոր մարդկանց սննդով։

«Կորոնավիրուսը սարսափելի ազդեցություն է ունեցել տարեցների և քիչ եկամուտ ունեցող մարդկանց ապրելակերպի վրա։ Այս երկու կազմակերպությունները զբաղվում են հենց այդ հարցով»,- հայտնել է Ռայան Ռեյնոլդսը։

Լայվլին նույնպես հորդորել է մարդկանց մնալ կարանտինի մեջ՝ նշելով, որ մտերիմների հետ հեշտությամբ կարելի է շփվել տեսազանգերի միջոցով։ «Հիշեք այն սիրո մասին, որը չնայած այս իրավիճակին՝ անցնելու է ամեն ինչի միջով։ Մենք՝ բոլորս, կարող ենք ինչ-որ բան անել միմյանց համար, անգամ եթե դրա համար անհրաժեշտ է պարզապես մնալ տանը»,- ասել է Լայվլին։