Դենիել Ռեդքլիֆը պատմել է, որ Հարրի Փոթերի պատճառով հարբեցող է դարձել

Անգլիացի դերասան Դենիել Ռեդքլիֆը հայտնել է, որ Հարրի Փոթերի դերն իրեն դրդել է հարբեցող դառնալ, գրում է Mirror-ը։

Դերասանը նման հայտարարությամբ է հանդես եկել Desert Island Discs ռադիոհաղորդման ժամանակ։
«Ես շատ արագ հասկացա, որ երբ ինչ-որ տեղ խմում էի, դա մարդկանց հետաքրքիր է միայն այն պատճառով, որ խմողը Հարրի Փոթերն է»,- ասել է դերասանը։

Ռեդքլիֆը պարզաբանել է, որ մոգական ունակություններ ունեցող տղայի դերը հանգեցրել է նրան, որ իր անձի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը «ծաղրական բնույթ է ստացել»։

Դերասանը պատմել է, մարդկանց վերաբերմունքի հետևանքով սկսել է «տարիներ շարունակ ավելի ու ավելի շատ խմել»։
Դերասանի խոսքով՝ ֆիլմի վերջին նկարահանումներից հետո իր մոտ խուճապ էր, չէր հասկանում՝ ինչ պետք է անի հետագայում։ «Սթափ վիճակում գտնվելն ինձ մոտ անհարմարության զգացում էր ստեղծում»,- հավելել է նա։

Ռեդքլիֆը հարցազրուցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ընտանիքին և ընկերներին «ծանր օրերին իր կողքին լինելու և քաջալերելու համար», որի արդյունքում կարողացել է հաղթահարել հարբեցողությունը։