Ի՞նչն է կապում Բեյոնսեյին ու Րիզ Ուիզեսփունին

Դերասանուհի Րիզ Ուիզերսփունը դարձել է Էլեն Դեջեներեսի շոուի նոր թողարկման հերոսուհին: 43-ամյա դերասանուհին հաղորդավարին պատմել է, որ ինքն ու երգչուհի Բեյոնսեն մտերիմ ընկերուհիներ են։ «Նկատի ունեմ, որ մենք իսկապես շատ մտերիմ ընկերներ ենք: Իրականում մենք նույնիսկ կարող ենք ասել, որ լավագույն ընկերներուհիներ ենք» – ասել է Րիզը:

Թվում է, թե Էլենը դերասանուհու խոսքերն այնքան էլ լուրջ չի ընդունել, քանզի հարցազրույցը բավականին զավեշտալի է անցել: Մենք իհարկե կարծում ենք, որ Րիզն ու Բեյոնսեն իսկապես կարող են շատ մտերիմ լինել, ու աստղը այդ մասին դժվար թե սուտ խոսեր։