Ինչո՞վ է զբաղվում Սվետլանա Լոբոդան ինքնամեկուսացման ընթացքում

Կորոնավիրուսի համաճարակը ստիպել է մեկուսանալ շատ հայտնի մարդկանց։ Նրանիցից շատերը իսկապես ծանր են տանում տանից դուրս չգալու փաստը։ Երգչուհի Սվետլանա Լոբոդան նույնպես ինքնամեկուսացվել է և այդ առթիվ իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել նոր լուսանկարներով ու գրառմամբ։

«Կյանքում ամեն բան միանշանակ չէ։ Հիմա ցանկացած հանգիստ մեզ հեքիաթ է թվում․․․ նայում եմ իմ հունվարի արձակուրդի նկարներն ու ինձ երջանիկ եմ զգում։ Հ․Գ․ նստած եմ տանը, ֆիլմեր եմ դիտում, երեխաներովս եմ զբաղվում, դասախոսություններ եմ լսում․․․․ իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։ Գուցե մի բան խորհուրդ կտա՞ք» – մակագրել է լուսանկարները երգչուհին։