Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 68 մլրդ դոլար. Forbes

Համաշխարհային ֆոնդային շուկաների կտրուկ անկումից հետո մարտի 16-ի դրությամբ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 68 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Forbes պարբերականը:

Forbes Real-Time-ի տվյալներով՝ ամենատուժածներն են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը, որը կորցրել է 8,8 մլրդ, Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, որը կորցրել է 6,9 մլրդ և Oracle կորպորացիայի հիմնադիր Լարրի Էլիսոնը, որը կորցրել է 6 մլրդ դոլար:

Պարբերականը տեղեկացնում է, որ ֆոնդային շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով,  վերջին ամսում աշխարհի 20 ամենահարուստ  մարդկանց կարողությունը  կրճատվել է գրեթե 300 մլրդ դոլարով: Ամենաշատը տուժել է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն: Փետրվարի 13-ից սկսած նրա կարողությունը կրճատվել է 29,6 մլրդ դոլարով: