«Շնորհավոր սիրելիս»․ի՞նչ է նվիրել Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանին

Մարտի 17-ին երգչուհի Օլգա Բուզովայի սիրեցյալը՝ միլիոնատեր բլոգեր Դավիթ Մանուկյանը, նշում էր իր 27-ամյակը։ Առաջինը նրան շնորհավորել է Բուզովան՝ կիսվելով միկրոբլոգում ռոմանտիկ ու ջերմ լուսանկարով։
«Շնորհավոր սիրելիս։ Սպասում եմ, երբ եմ քեզ տեսնելու ու ասելու անձամբ»,- լուսանկարին կից գրել է Բուզովան։

Ժամեր անց Օլգան ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ երևում է, թե երգչուհին ինչ օրիգինալ նվեր է պատրաստել Դավիթի համար։
27-ամյա սիրելիին Օլգան որոշել է մեծ արջուկ նվիրել։ Երկրպագուների մեծ մասը ծիծաղելի է համարել այդ նվերը։
«Հիասքանչ օր։ Ես երջանիկ եմ, երբ երջանիկ են իմ սիրելիները։ Գնահատեք ձեր կյանքը, կյանքի ամեն ակնթարթը»,- մակագրել է լուսանկարը Բուզովան։

Ավելի վաղ Օլգան պատմել էր, որ արդեն ապրում է Դավիթի հետ նույն բնակարանում։
«Երբ ես հետ վերադարձա շրջագայությունից, Դավիթն ինձ փաստի առաջ կանգնեցրեց ու ասաց, որ արդեն մեզ համար բնակարան է վարձել: Օդանավակայանից ուղևորվեցինք դեպի մեր նոր բնակարան: Տղամարդը որոշեց՝ տղամարդն արեց»,- անկեծացել է աստղը: