Անաստասիա Վոլոչկովան իր ինստագրամյան էջում հերթական լուսանկարն է hրապարակել, որն ապշեցրել է երկրպագուներին։
44-ամյա պարուհին մերկ լոգանք է ընդունում սառը ջրում, իսկ մարմինը ծածկում է սառույցի մեծ կտորներով։
«Մի փոքր ցուրտ է։ Իմ ավազանում սառույցը բնական կերպով է սառում։ Հատկապես, երբ ցուրտ է։
Իսկ առհասարակ, սառցե ավազանը հրաշալի պաշտպանություն է ոչ միայն կորոնավիրուսներից, այլև շատ մարդկանց մոլագարությունից և խենթությունից, ցանկացած բացասական բանից»,- լուսանկարին կից գրել է Անաստասիա Վոլոչկովան։
Ավելի վաղ լրատվամիջոցներում քննարկում էին, որ սկանդալային Անաստասիա Վոլոչկովայի 14-ամյա դուստրն իր համար նոր մայրիկ է գտել։
Աղջնակը ընկերացել է իր հոր՝ Իգոր Վդովինի քաղաքացիական կնոջ հետ: Աղջիկը խորթ մայրիկի ընկերակցությամբ մասնակցում է տարբեր միջոցառումների: Վոլոչկովայի և դստեր հարաբերությունները վերջերս շատ լարված են։ Նա լքել է մայրիկին ու այժմ ապրում է հայրիկի և նրա 34-ամյա սիրելիի հետ։