«Կարանտին»․ ինչո՞վ են զբաղվում Սոֆի Թերներն ու Նիկ Ջոնասը, որպեսզի չձանձրանան

«Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերներն անհանգստացած է կորոնավիրուսի պատճառով։ Նա և ամուսինը՝ 30-ամյա Ջո Ջոնասը, սպասում են իրենց առաջնեկին, այդ պատճառով շատ վախենում են վարակվելուց։ Սոֆին որոշել է ինքնամեկուսանալ Լոս Անջելեսում գտնվող իր տանը։ Այդ մասին նա հայտնել է իր բլոգի հետևորդներին։
Դերասանուհին սեփական հյուրասենյակից լուսանկար է հրապարակել և ցուցադրել երկրպագուներին՝ ինչով է  զբաղվում ամուսնու հետ, որպեսզի չձանձրանա։ «Կարանտին»,- լուսանկարը մակագրել է նա։
Լուսանկարից երևում է, որ Սոֆի Թերներն ու Նիկ Ջոնասը կոնստրուկտոր են հավաքում։
Ավելի ուշ Սոֆին ու Նիկը ստիպված են եղել դուրս գալ տանից, սակայն այդ դեպքում ևս նրանք կիրառել են անվտանգության բոլոր միջոցները։ Երկուսն էլ ռետինե ձեռնոցներ են կրում և բժշկական դիմակ։
«Պահպանեք անվտանգությունը»,- նշել է դերասանուհին։Ջոնասն ամբողջ ազատ ժամանակը նվիրում է հղի կնոջը։ Նրա խումբը՝ «Jonas Brothers»-ը, կորոնավիրուսի պատճառով չեղարկել է համերգը Լաս Վեգասում։
Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում վարակման 3300 և մահվան 60 դեպք է գրանցվել։