Ինչպե՞ս տարբերել գրիպը կորոնավիրուսից

Վերիջին օրերին սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի նոր տեսակը լուրջ խուճապ է առաջացրել ամբողջ աշխարհում: Այս հիվանդությունն իր դրսևորումներով շատ նման է գրիպին ու մրսածությանը, ուստի շատերն անտեսում են խնդրի ախտանշանները, ինչը հանգեցնում է վարակվածների թվի ավելացման, շատերն էլ խուճապի են մատնվում անգամ հասարակ հարբուխի դեպքում:
Թոքերն ախտահանող նոր կորոնավիրուսն իսկապես հեշտ է շփոթել գրիպի հետ։

Չնայած հիմնական ախտանշանների ընդհանուր նմանությանը՝ կորոնավիրուսի նոր տեսակը խիստ տարբերվում է գրիպից:
Առաջին տարբերություններից մեկը հարբուխի բացակայությունն է, որը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսն ախտահարում է ստորին շնչառական ուղիները:

Տենդն ու բարձր ջերմությունը, չոր հազը, հևոցը, հոգնածությունն ու ուժերի անկումը․ սրանք բոլորը կորոնավիրուսի նախանշաններն են։
Կորոնավիրուսով հիվանդ մարդու մոտ կարող են ի հայտ գալ նաև այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ հազը, սրտխառնոցը, լուծը և կրծքում սեղմվածության զգացողությունը։

Կորոնավիրուսի դեպքում հիվանդության դեպքերի մոտ 15%-ը ծանր է անցնում, իսկ 5%-ը՝ ծայրահեղ ծանր՝ 3-4% մահացության ելքով: Գրիպի դեպքում այս ցուցանիշներն ավելի ցածր են: