Ի՞նչ միջոցառումներ են հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Հայտնիները, ովքեր այս օրերի ընթացքում պատրաստվում էին իրականացնել իրենց միջոցառումները, չեղարկել են դրանք։

  • Գրիգը, Աղաս Մանուկյանը, Թամարա Պետրոսյանը և Women’s Club-ի թիմը ինստագրամյան իրենց էջերում տեսանյութ են հրապարակել և տեղեկացրել իրենց երկրպագուներին, որ կորոնավիրուսի պատճառով դրանք կհետաձգվեն։
  • Մայիսի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող Բաստայի մենահամերգը նույնպես հետաձգվել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Prime production-ը և հայտնել համերգի նոր օրը՝ հոկտեմբերի 18։
  • Իսկ The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որը երկարատև դադարից հետո միավորվել էր համերգային ծրագրով նշելու խմբի հիմնադրման 15-ամյակը, կորոնավիրուսի տարածման հետևանքով ոչ թե հետաձգել, այլ չեղարկել է ապրիլի 16-ին կայանալիք իր համերգը:Այս մասին  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը՝ նշելով, որ համերգը ոչ թե հետաձգել են, այլ չեղարկել, որովհետև համերգն իրականացնելու համար խմբի անդամները պետք է հավաքվեին երեք երկրից և բավականին մեծ դժվարությամբ էին կազմակերպել դա:

    «Եթե ասենք, որ համերգը հետաձգվում է և հստակ օր չնշենք, կչարաշահենք մեր երկրպագուների վստահությունը: Ավելի լավ է՝ մարդկանց վերադարձնել գումարները: Երբ կարողանանք կազմակերպել համերգային երեկո, նրանք նորից տոմսեր կգնեն»,- նշել է Սիմոնյանն ու հավելել, որ տոմսերը վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրեն տեղեկություն և հեռախոսահամար: