Ո՞ւր է ամուսնական մատանին․ Հյու Ջեքմանն ամուսնալուծվե՞լ է

Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը օրեր առաջ ներկայացել է հանրությանը առանց ամուսնական մատանու՝ այդպիսով, քննարկումների ու կասակծների առիթ տալով լրագրողներին և երկրպագուներին։
Աստղի ընկերները հավատացնում են, որ նա մինչ այդ երբեք չի հանել ամուսնական մտանին։
«Բոլոր զույգերի մոտ էլ լինում դժվար պահեր․ Հյուն և նրա կինը բացառություն չեն»,- ասել է Ջեքմանի մտերիմ ընկերը լրագրողների հետ զրույցում։

Ամուսնական զույգի միջև տարաձայնությունները սկսվել են դեռ 2020 թվականի հունվարին, երբ լրատվամիջոցներում շշուկներ տարածվեցին Ջեքմանի և մոդել, դերասանուհի Բրուք Շիլդսի սիրավեպի մասին։
Հյուին և Բրուքին պապարացիներն անգամ լուսանկարել էին միասին զբոսնելիս։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 51-ամյա Հյու Ջեքմանը լրագրողների հետ զրույցում հավատացրել էր, որ իր և կնոջ 23 տարվա ամուսնության երջանկության գաղտնիքը անկեղծությունն է։

Իսկ կնոջ 60-ամյակին Ջեքմանը բեմ էր բարձրացել և սերենադ էր նվիրել նրան։
Այս զույգը տարիներ շարունակ իր հավատարմությամբ ու նվիրվածությամբ հիացրել է երկրպագուներին, ցավալի կլինի եթե նրանց ամուսնալուծության մասին պտտվող շշուկները հաստատվեն։

Հյու Ջեքմանն ու Բրուք Շիլդսը