Դրեյքը գերազանցել է Billboard-ի լավագույն երգերի թոփ 100-յակի ռեկորդը

Կանադացի ռեփեր Դրեյքը ռեկորդ է սահմանել ամերիկյան երաժշտական Billboard վարկանշային աղյուսակում:

Հաղորդվում է, որ Դրեյքի 208-րդ երգն ընդգրկվել է թոփ 100-յակում՝ ապահովելով ամենամեծ թվով հիթերի ներառումն աղյուսակում, ինչը ռեկորդային ցուցանիշ է Billboard-ի գործունեության ողջ պատմության ընթացքում (1958 թվականից):

Խոսքը ռեփերի Oprah’s Bank Account ստեղծագործության մասին, որը ձայնագրվել է Lil Yachty-ի և DaBaby-ի հետ համատեղ: Երգի հոլովակը YouTube-ումհայտնվել է մարտի 9-ին և ավելի քան 9 մլն դիտում է ունեցել։

Նախկինում այս ցուցանիշով առաջատարն էր ամերիկյան Glee սերիալն իր երգերով: Լավագույնների վարկանշային աղյուսակում դրանք հայտնվել են 207 անգամ։