Նատալյա Ռուդովան՝ գեղեցիկ «տղամարդու» հետ

Դերասանուհի Նատալյա Ռուդովան շատ է սիորում իր ընկերուհու՝ Անաստասիա Րեշետովայի որդուն։ Նատալյան հյուրընկալվել է ընկերուհու տանը և լուսանկարներ հրապարակել փոքրիկ Ռատմիրի հետ։ Լուսանկարներից երևում է, որ դերասանուհին իսկապես շատ է սիրում փոքրիկին և հիանալի ժամանակ է անցկացրել Րեշետովայի տանը։

«Իսկ ի՞նչ դեմքի արտահայտություն ունեք դուք, երբ գեղեցիկ տղամարդ եք տեսնում» – լուսանկարներին կից գրել է Ռուդովան։ Երկրպագուները սկսել են մեկնաբանություններում գրել, որ դերասանուհուն մայրիկ լինելը շատ կսազի և հաճոյախոսություններ շռայլել նրա ու Ռատմիրի հասցեին։