Ինչու՞ մեկ օրում խափանվեց Էմմա Սթոունի հարսանիքը

Անցած ամառվա վերջին դերասանուհի Էմմա Սթոունը հայտարարեց իր և սցենարիստ, ռեժիսոր Դեյվ Մաքարիի նշանադրության մասին: Գրեթե երեք տարվա հարաբերություններից հետո զույգը որոշեց ընտանիք կազմել:

Բայց, կորոնավիրուսը խափանեց ամբողջ աշխարհի ծրագրերը: Զույգը պլանավորում էր ամուսնանալ այս հանգստյան օրերին Լոս Անջելեսում, սակայն ԱՀԿ-ի կողմից հայտարարված համաճարակն ու արտակարգ իրավիճակը ստիպեց զույգին անորոշ ժամանակով հետաձգել հարսանյաց արարողությունը։