Զուգարանի թղթերը՝ որպես աքսեսուար․ Ժան Պոլ Գոտյեյի առաջարկը

Մինչ ամբողջ աշխարհում մարդիկ անհավանական քանակությամբ զուգարանի թուղթ են գնում, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն որոշեց հիշեցնել, որ այդ կենցաղային իրը կարող է օգտագործվել նաև  որպես նորաձև աքսեսուար:

Դիզայներն Ինստագրամում լուսանկար է տեղադրել 1992-ի իր աշուն-ձմեռ հավաքածուից: Դրա մոդելներից մեկը պոդիում է բարձրացել զուգարանի թղթերից պատրաստված գլխազարդով։ «Հավաքածու արտակարգ իրավիճակների համար՝ Ժան Պոլ Գոտյեյից» – նկարին կից գրել է դիզայները։