Վենետիկը՝ կորոնավիրուսի ժամանակ

Այն բանից հետո, երբ Վենետիկը կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով հայտնվեց կարանտինի մեջ, քաղաքը դարձավ շատ ավելի մաքուր: «Venezia Pulita / Clean Venice» էջում կարող եք տեսնել քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները հաստատող լուսանկարներ:

«Բնությունը վերադաձնում է իր տարածքները» – ասվում է հրապարակումներից մեկի վերնագրում։ Տարբեր իտալական լրատվամիջոցներ արդեն սկսել են տեսանյութեր հրապարակել, որտեղ ջրում պարզ երևում են շատ փոքր ձկներ, որոնք նոր են հայտնվել վենետիկյան ջրանցքներում: Համացանցում սկսեցին տարածվել նաև քաղաք վերադարձած կարապների լուսանկարները: Մարդիկ նշում են, որ Վենետիկում կարանտինից հետո թռչունների թիվը ևս ավելացել է: