*NSYNC-ի անդամը չի բացառել խմբի վերամիավորումը – Showbiz.am

*NSYNC-ի անդամը չի բացառել խմբի վերամիավորումը

Ամերիկյան *NSYNC հայտնի խմբի անդամ Լենս Բեսը Variety-ի հետ զրույցում չի բացառել խմբի վերամիավորումը։

«Մենք խոսել ենք այդ մասին։ Ծրագրեր դեռևս չունենք։ Բայց ապագայում գուցե ունենանք, ո՞վ իմանա։ Ես կարծում եմ, եթե նույնիսկ վերամիավորվենք, դա կանենք միայն հաճույքի համար, աշխարհը ուրախ երաժշտության կարիք ունի, և մենք կարող ենք դրական լիցքեր բերել»,- հայտնել է երաժիշտը։

40-ամյա երաժիշտը նաև խոստացել է առաջիկայում սպառիչ պատասխաններ տալ երկրպագուների հարցերին։
Խումբը ստեղծվել է Օռլանդոյում՝ 1995 թվականին: Խմբի անունը կազմվել էր անդամների անունների վերջին տառերից՝ Justin, Chris, Joey, Lansten և JC:

*NSYNC խմբի անդամներ Քրիս Քիրքպատրիկը,  Ջոուի Ֆեյթոնը,  Ջասթին Թիմբերլեյքը,  Ջեյսի Չեյսիզը և  Լենս Բեսն իրենց առաջին՝ No Strings Attached ալբոմը թողարկել են ավելի քան 20 տարի առաջ։ Ալբոմի թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառվել է ավելի քան քան 2,4 միլիոն օրինակով՝ դառնալով ամենաարագ վաճառված երաժշտական ալբոմը փոփ երաժշտության պատմության մեջ։

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին, որոնց համար երգչուհին կես միլիոն դոլար էր խոստացել

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Ֆոտոներ

«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը...
Ավելին