Վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայի սկանդալային թագավորի առանձնատունը

Բահամյան կղզիներում գտնվող Մեծ Բրիտանիայի սկանդալային թագավոր Էդուարդ 8-րդի առանձնատունը, որտեղ նա բնակվել է թագավորության գահից հրաժարվելուց հետո վաճառքի են հանել։ Առանձնատունը վաճառքի են հանել կղզիների իշխանությունները։

1936 թվականին Էդուարդ 8-րդը ժառանգել էր Մեծ Բրիտանիայի գահը, սակայն սիրահարված էր մի ամուսնալուծված կնոջ` Ուոլիս Սիմփսոնին, որի հետ ամուսնությունը արգելված էր։ Նա հրաժարվեց գահից հանուն սիրո։

Ամերիկուհու հետ ամուսնանալուց հետո նախկին գահակալը ստացավ Բահամյան կղզիների այդ կալվածքը և 1940-1945 թվականներին հենց այնտեղ էր բնակվում։

Այժմ այդ առանձնատունը վաճառքի է հանված 8,5 միլիոն դոլարով։