Քիմ Քարդաշյանը հայտնի է դարձրել մի օմարի՝ պարզապես նրան նկարելով

Երկուշաբթի երեկոյան Քիմ Քարդաշյան իր Թվիթերում տեղադրել է մի տեսանյութ, որը հրապարակման առաջին իակ րոպեներից դարձել է հիթ: Քիմը նկարել է ասֆալտի վրա քայլող մի օմարի, որին պատահաբար հանդիպել է իր տան մոտակայքում զբոսնելիս: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է օմարը քայլել Կալաբասասի փողոցով: Ի՞նչ է կատարվում ընդհանրապես» – տեսանյութին կից գրել է Քիմը:

Մեկ ժամ չանցած, այդ օմարն արդեն Թվիթերում «Calabasas Lobster» անունով էջ ուներ, որին բաժանորդագրվել էր գրեթե երեք հազար մարդ: Իր էջում օմարը խոսում է այն մասին, թե ինչ է հիմա անում, օրնակ գրում է․ «Ուղղակի զբոսնում եմ»։ Նա նաև իր հետևորդների համար մարտահրավերներ է կազմակերպում ու ասում․ «Եթե հազար հավանում հավաքեմ, կկծեմ Քանյեին»: