Կորոնավիրուսի պատճառով տանն ինքնամեկուսացած Ջոն Լեգենդը ուղիղ եթերով 1 ժամ ելույթ է ունեցել իր երկրպագուների համար

Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան և դերասան Ջոն Լեգենդը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում համերգ է կազմակերպել ու անչափ ուրախացրել է իր երկրպագուներին։
Ելույթի ընթացքում նրա կողքին են եղել գեղեցկուհի կինն ու փոքրիկ դուստրը, ովքեր նույնպես հիացմունքով լսել են Ջոնի կատարումները։
«Սոցիալական տարածությունը լավ բան է, բայց այն չպետք է տխուր անցնի: Ես մի փոքր ելույթ ունեցա տանը, որպեսզի բարձրացնեմ տրամադրությունս»,-ասել է արտիստը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի լայն տարածումը կանխելու համար մարդիկ ողջ աշխարհում ինքնամեկուսանում են իրենց բնակարաններում։