Իվան Ուրգանտը իր հեղինակային «Вечерний Ургант» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է Նադեժդա Բաբկինային։ Զրույցից հետո աստղերը որոշել են մասնակցել նոր՝ Flip the Switch չելլենջին, որի մասնակիցները նմանակում են միմյանց՝ փոխվելով հագուստներով ու աշխատելով կրկնօրինակել մեկը մյուսի շարժումները։
Տեսահոլովակի սկզբում Ուրգանտն ու Բաբկինան պարել են իրենց սովորական հագուստով, սակայն հոլովակի երկրորդ մասում հաղորդավարը փորձել է երգչուհու զգեստն ու ականջօղերը, իսկ երգչուհին՝ նրա կոստյումը։
Տեսանյութն անչափ դուր է եկել երկրպագուներին ու զվարճացրել է Ուրգանտի ինստագրամյան հետևորդներին։
«Իվան, ինչպե՞ս կարելի է այդքան հիասքանչ լինել Բաբկինայի հագուստով», – մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը։