«Ծաղրո՞ւմ եք». Թինա Կանդելակին դեղատան աշխատակցի հետ շփվել է հայերենով (տեսանյութ)

«Матч-ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է դեղատներ՝ ստուգելու համար՝ արդյոք մոսկովյան դեղատներում ավարտվել են դիմակներն ու հականեխիչ միջոցները։ Առաջին իսկ դեղատանը Թինան լսել է, որ հիգիենայի միջոցները սպառվել են։
Մյուս դեղատանն աստղին նույնպես բացասական պատասխան են տվել։ Տեսնելով, որ դեղատան աշխատակիցը հայ է, Թինան սկսել է նրա հետ հայերեն խոսել։
«Դուք հա՞յ եք։ Հայերեն կարո՞ղ եք խոսել։ Լավ լինեք, սաղ լինեք: Շնորհակալություն: Էդ ի՞նչ է պատահել»,- հայերենով ասել է Կանդելակին։