Ջենիֆեր Էնիսթոնը՝ կորոնավիրուսի մասին – Showbiz.am

Ջենիֆեր Էնիսթոնը՝ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսը գնալով տարածվում է ամբողջ աշխարհում։ Վտանգավոր վիրուսի մսաին խոսում են բոլորը՝ քաղաքական գործիչները, աստղերը, հասարակ մարդիկ։
Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում համաճարակի վերրաբերյալ հրապարակում է արել նաև հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը։
Աստղն իր միկրոբլոգում տեղադրել բժիշկների լուսանկար, որին կից դերասանուհին շնորհակալական խոսքեր է հղել բժշկական անձնակազմին։

«Ուղարկում եմ սեր և շնորհակալություն այս զարմանալի կանանց, որոնց աշխատանքը շուրջօրյա է։ Դուք մեր հերոսներն եք»,- գրել է Էնիսթոնը։
Իր մյուս հրապարակման մեջ Ջենիֆերը կոչ է արել բոլորին սահմանափակել շփումն ու մնալ տանը՝ վիրուսի տարածմանը խոչընդոտելու համար։

«Հիմա խելահեղ ժամանակներ են։ Բայց հիշեք, ամենալավ բանը, որ հիմա մենք կարող ենք անել, տեղեկացված լինելը, հանգստություն պահպանելն ու ինքնամեկուսանալն է՝ վիրուսի տարածմանը խոչընդոտելու համար։ Շատ կարևոր է այս ամենին լուրջ վերաբերվել ու մտածել ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների մասին։
Եթե դուք երիտասարդ եք ու առողջ, ապա հիշեք, որ ինքնամեկուսացումը ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների ապահովության համար է արվում։ Մենք պետք է միասին լինենք»,-գրել է դերասանուհին։

Ինքը՝ Ջենիֆերը, հիմա նույնպես ինքնամեկուսացել է։
Էնիսթոնի մասնակցությամբ «The Morning Show» սերիալի նկարահանումները հետաձգվել են կորոնավիրուսի հետևանքով։
Իսկ Բևեռլի Հիլզում, որտեղ ապրում է Էնիսոթոնը, փակվել են բոլոր ռեստորանները, մարզասրահները, կինոթատրոնները և այլ հասարակական վայրեր։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին, որոնց համար երգչուհին կես միլիոն դոլար էր խոստացել

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Ֆոտոներ

«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը...
Ավելին