Քիմ Քարդաշյանն առաջին անգամ անդրադարձել է կորոնավիրուսի թեմային ու լուսանկար է հրապարակել

Ամբողջ աշխարհը կարանտինում է։ Տուժում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև մեծահարուստներն ու հայտնիները։ Աստղերը համացանցում պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով լուսանկարներ են հրապարկում, կիսվում իրենց հնարքներով, թե ինչպես խուսափել վարակվելուց։ Շատ հայտնիներ ուժերն ուղղել են վարակի դեմ պայքարին․նրանք մեծ գումարներ են նվիրաբերում բարեգործությանը, բժշկական ոլորտին։

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել ինքնամեկուսանալ և տանից դուրս չգալ՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր առողջ են ու երիտասարդ, դուրս չգալ տանից, եթե ձեզ համար թանկ են ձեր ծնողները, պապիկներն ու տատիկները, քույրերն ու եղբայրները։ Եթե աշխատանքի գնալու, անհրաժեշտ մթերք կամ իրեր գնելու, ձեր բժշկին այցելելու կամ կարիքն ունեցողներին՝ օրինակ ձեր տարեց հարևանին այցելելու կարիք չկա, մի արհամարհեք տանից դուրս չգալու նախազգուշացումը։
Վարակը տարիք, սեռ, ռասսա չի հարցնում, այն սպառնում է բոլորին, և մենք սա միասին կհաղթահարենք»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։