Համացանցում հայտնվել են Լոնդոնի Ուեսթ Էնդի «Փլեյհաուս» թատրոնում Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի ներկայացման պրեմիերայի առաջին կադրերը՝ հոլիվուդյան դերասանուհի Էմիլիա Քլարկի մասնակցությամբ, հաղորդում է Daily Mail-ը։
Լուսանկարներից մեկում «Գահերի խաղը» ֆիլմի աստղը, որը մարմնավորում է Նինա Զարեչնայային, համբուրում է բրիտանացի դերասան Դենիել Մոնկսին (նա կերտում է գրող Կոնստանտին Տրեպլևի դերը): Ներկայացման մեջ ներգրավված է նաև Ինդիրա Վարման․ վերջինս խաղում է Իրինա Արկադինայի՝ Տրեպլևի մոր դերը։
Ռեժիսոր Ջեյմի Լլոյդի մտահղացմամբ՝ գործողությունները ծավալվում են ոչ թե Ռուսաստանում, այլ Մեն կղզում (գտնվում է Իռլանդական ծովում):
Ներկայացումները կընթանան մինչև մայիսի 30-ը