«Գահերի խաղը» սերիալի ևս մեկ աստղի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Գահերի խաղը» սերիալի 46-ամյա աստղ Ինդիրա Վարման հաստատել է, որ վարակված է կորոնավիրուսով:

Չորեքշաբթի օրը բրիտանացի դերասանուհին երկրպագուներին պատմել է, որ հիվանդանոցում գամված է մահճակալին հիվանդության պատճառով: Հայտնին նշել է, որ նա ստիպված է եղել չեղարկել «Ճայը» ներկայացման փորձերը, որում նա գլխավոր դերը խաղում էր Էմիլիա Քլարկի հետ միասին: Փորձերը հետաձգվել էին անորոշ ժամանակով` համաճարակի պատճառով:

Ինստագրամում հրապարակված գրառման մեջ Ինդիրան իր հետևորդներին ասել է. «Ապահով եղեք, առողջ և բարի ուրիշների հանդեպ»:

Աստղը նաև սելֆի է հրապարակել՝ արված իր գործընկերների հետ: