Ինչու՞ «Time» ամսագիրը չի հրապարակելու այս տարվա ազդեցիկ մարդկանց ցուցակը

«Time» ամսագիրը հայտարարել է իր «Time 100» ցուցակի հրապարակման հետաձգման մասին։ Այդ որոշումը կապված է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ: Չեղարկվել է նաև նույնանուն ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որի ժամանակ հայտարարում են տարվա հարյուր ազդեցիկ մարդիկանց անունները: Միջոցառումը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 21-ից 22-ը, բայց այժմ, հնարավոր է, այն տեղի ունենա միայն 2020 թվականի սեպտեմբերին:

«Այս համաշխարհային ճգնաժամի ընթացքում մեր աշխատողների, գործընկերների, մասնակիցների և հյուրերի առողջությունը և անվտանգությունը շարունակում են առաջնահերթություն մնալ մեզ համար» – ասել են ամսագրի ներկայացուցիչները: Դափնեկիրների ցուցակը հրապարակելու փոխարեն, ամսագիրը ապրիլի 16-ին կներկայացնի կորոնավիրուսի վերաբերյալ հատուկ թողարկում՝ նոր իրականության մեջ ապրելու խորհուրդներով ու հնարքներով: